Օքսֆորդի համալսարանի գրադարանի ղեկավարությունը հեռացրել է 23-ամյա աշխատակցուհի Կալիպսո Նեշին, ով թույլ էր տվել 30 ուսանողների ի աջակցություն Pussy Riot-ի  Harlem Shake պարել իր հերթապահության ժամանակ:

Մի քանի օր առաջ ցանցում էր հայտնվել 30-վայրկյան տեւողությամբ տեսագրությունը, որում ուսանողների խումբը բուռն պարում է Բրիտանիայի ամենահին գրադարանի շենքում:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ուսանողներին տուգանել են: «Պարողները» հայտարարել են, թե գրադարանավարուհին որեւէ կապ չունի իրենց ակցիայի հետ, որն արել են երեկոյան` որեւէ մեկին չխանգարելու համար: Նրանք նաեւ նշել են, թե կինը չէր կարող խանգարել իրենց: