Իրանի Իսլամական Հանրապետությունը Ադրբեջանին բողոքի նոտա է հղել «Ժամանակակից Հարավային Ադրբեջանի վաղվա օրը» գիտաժողովի համար: Գիտաժողովը կայացել է մարտի 30-ին բաքվում` Հարավային Ադրբեջանի ազգային ազատազգրական ճակատ կազմակերպության աջակցությամբ:
Ինչպես ահղորդում է APA-ն, վկայակոչելով «Ռադիոֆերդան», մարտի 31-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպան ջավանշիր Ախունդովին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն: Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արագչին Ադրբեջանի դեսպանին բողոքի նամակ է հանձնել: Նամակում ասվում է, թե նշված միջոցառմանը հնչել են Իրանի տարածքային ամբողջականության եւ իշխանությունների դեմ հայտարարություններ:Նաեւ բողոք է հայտնվել, որ Ադրբեջանի իշխանությունները բավարար միջոցներ չեն ձեռնարկել միջոցառումը կանխելու համար: Արագչին նշել է, թե նման գործողությունները կարող են հարված հասցնել երկու երկրների միջեւ դրական եւ զարգացող հարաբերություններին:




























