Չինական լրատվամիջոցներում տեղ գտած սուր քննադատությունը Apple ընկերությանը ստիպել է ներողություն խնդրել Չինաստանի իր հաճախորդներից՝ վատ սպասարկման եւ երաշխիքային քաղաքականության համար: Ընկերությունը ցավում է, որ սպառողներն առիթ են ունեցել իրեն մեղադրելու մեծամտության եւ խտրականության մեջ, եւ խոստանում է ուղղվել:
Ըստ BBC-ի` երկուշաբթի Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը անձամբ ներողություն է խնդրել ՉԺՀ-ի բնակիչներից, եւ հայտնել, որ այժմ սպասարկման կենտրոններ դիմելիս լուրջ թերություններ ունեցող iPhone-ները ոչ թե կնորոգվեն, այլ ամիջապես կփոխարինվեն նորերով, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Կուկը հավելել է, որ Apple-ի որոշ արտադրանքների ցուցումները կճշտվեն եւ կլրացվեն, իսկ ընկերության ոչ համապատասխան որակավորում ունեցող աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն:




























