Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին կոչ է արել Հայաստանին դատապարտել ահաբեկիչների կողմից վերջերս Սիրիայի ժողովրդի դեմ քիմիական զենքի կիրառումը: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:
Իրանի ԱԳ նախարարն այդ հայտարարությունն արել է իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանին ուղղված դիմումում: «Որպես նման զենքի կիրառման զոհերից մեկը, Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում Հայաստանին գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու համար ապագայում նման միջադեպերի կրկնությունը»,-ասել է Սալեհին: Նրա այս ուղերձը Նալբանդյանին է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպան մոհամադ Ռեիսին:
Նշենք, որ Սիրիան դիմել է միջազգային հանրությանը, որպեսզի Հալեպում քիմիական զենքի կիրառման հետ կապված անկախ հետաքննություն իրականացվի: Սիրիայի կառավարությունը մեղադրում է հանցագործներին, դիվերսանտներին եւ զինված ահաբեկչական խմբավորումներին՝ ընդգծելով, որ երկրում անկախությունները կազմակերպում են օտարերկրյա ուժերը:




























