Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնակաները արեգակի գերճկուն մարտկոցներ պատրաստելու նոր տեխնոլոգիաներ են մշակել, որոնցից կարելի է անգամ արտահագուստ ստանալ, հայտնում է «TechNewsDaily»։
Արեգակնային մարտկոցները կարող են արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որքան սովորականները, բայց ավելի էժան կարժենան։ Գիտնականները վստահեցնում են, որ շնորհիվ ճկունության՝ արեգակնային մարտկոցները լայն տարածում կգտնեն՝ թափանցիկ տանիքներից մինչեւ հագուստ։
«Նրանք շատ ամուր են»,- հստակեցնում է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոս Հարրի Ավտոտերը։
Արեգակնային մարտկոցները սովորաբար պատրաստվում են բյուրեղյա կայծքարից, որը բավականին թանկ արժե։ Նոր մարտկոցներում Ավտոտերը եւ իր գործընկերները այս թանկարժեք նյութից օգտագործել են միայն մեկ տոկոսը։
Նոր արեգակնային մարտկոցները կլանում են իրենց վրա ընկած արեւի լույսի 85 տոկոսը՝ այն վերածելով էլեկտրաէներգիայի։




























