Այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման հանրահավաքն ավարտվել է երթով: Հանրահավաքի ավարտին Րաֆֆի Հավհաննիսյանը ներկաներին կոչ է արել երթով անցնել քաղաքի փողոցներով, որի վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանն իրազեկված չի եղել: Դրա հետ կապված նախկին թեկնածուն հայտարարել է, որ երթը տեղի կունենա հետիոտնի համար նախատեսված հատվածով:

Երթի մասնակիցներն անցել են Հյուսիսային պողոտայով, Հանրապետության հրապարակով, Ամիրյանի փողոցով, Մաշտոցի պողոտայով, որից հետո վերադարձել են Ազատության հրապարակ: Երթի ավարտին կրկին բոլորին կոչ են արել ապրիլի 9-ին ահավքվել Ազատության հրապարակում: