Աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության 1999 թվականի համար 432 որոշմամբ սահմանված կարգի համաձայն` տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժի հետեւանքով, բացառությամբ այն դեպքերի, երբ ընտանիքի անդամների թիվը պակասել է: Այդ դեպքում պակասեցվում է նաեւ սենյակների թիվը:
Իսկ ահա ընտանիքի անդամների թվի ավելացման դեպքում սենյակների թվի ավելացում չի կատարվում: Բնակարանների բաշխման նման մոտեցմամբ կարելի է ասել, որ աղետի գոտու, հատկապես Գյումրիի անօթեւանության խնդիրը չի լուծվի:











