Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ավարտվել է ժողովը, որի ժամանակ քննարկել են Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցեր: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ անդրադարձել են նախընտրական քարոզչության գրաֆիկի կազմանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության մասնակցությունը վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ԱԺ հատուկ նիստին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք նման քննարկում չենք արել եւ նման քննարկում նախատեսված չէ, վաղը կերեւա»:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի այցը նախատեսվա՞ծ էր, թե՞ նա մեկնել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը չմասնակցելու համար, ԲՀԿ խմբակցության քարտուղարը նշեց, որ «բացարձակապես ոչ, դա նախատեսված աշխատանքային այց էր արտերկիր»:




























