Ֆիլադելֆիայի դպրոցերից մեկը աշակերտներին տրված նոութբուքերի վեբ-տեսախցիկների միջոցով նրանց հետեւել են իրենց տներում, ինչը դպրոցին թույլ է տվել աշակերտներին եւ նրանց ծնողներին «բռնացնել» վարկաբեկիչ իրավիճակներում։ Նման մեղադրանք են ներկայացրել աշակերտներից մեկի ծնողներն իրենց դատական հայցում։
Այս դպրոցը հպարտանում է իր տեխնոլոգիական նախաձեռնություններով, որոնց մեջ է մտնում նաեւ իր 2300 աշակերտներին նոութբուքեր բաժանելու փաստը։
Այն մասին, որ ուսուցիչները տեսախցիկներն օգտագործում են աշակերտներին հետեւելու նպատակով, հայտնի է դարձել այն ժամանակ, երբ փոխտնօրենը հայտնել է աշակերտին, թե վերջինս տանն իրեն լավ չի պահում։




























