Նյարդաֆիզիոլոգները հնարամիտ մեթոդ են մշակել, որը մարդու ուղեղում թյուըմբռնում են առաջացնում եւ ստիպում «աշխատեցնել» գոյություն չունեցող վերջույթը: Նրանք հույս ունեն այդ եղանակով պարզել, թե ինչու են մարդիկ ցավ զգում վերջույթների անդամահատումից հետո:

«Նախկինում համարվում էր, թե ուղեղն ընդունակ չէ անշունչ իրերն իր վերջույթները համարել, եւ մենք չափազանց զարմացանք երբ փորձին մասնակցողի ուղեղը անտեսանելի «ձեռքը» իր մարմնի մաս ընկալեց»,- ասել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնական Արվիդ Գուտերստամը:

Գուտերստամն ու իր գործընկերները անտեսանելի վերջույթ են «աճեցրել» 240 կամավորների մոտ` օգտագործելով պարզագույն հոգեբանական հնարքներ եւ չդիմելով էլեկտրոդների ու հոգեմետ դեղամիջոցների: Ի զարմանս գիտնականների, ուղեղն իսկապես գոյություն չունեցող ձեռքն ընկալել է որպես «սեփականը», վախի կենտրոնները կտրուկ արձագանքել են, երբ կամավորները տեսել ֆանտոմային վերջույթներին մոտեցող դանակը: