«Գլենդել հիլզ» ընկերությունից տուժած Բուզանդ եւ Ֆիրդուսի փողոցների հարակից տարածքների բնակիչներն այսօր՝ ապրիլի 11-ին, կրկին հավաքվել էին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ եւ իրենց բողոքն էին հայտնում, որ արդեն քանի տարի է իրենց ոչ բնակարան են տվել, ոչ՝ փոխհատուցում:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից «Սիթի սենթր Դիվիլոփմենթ» ընկերութան ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը նրանց խոստացավ վեց ամիս հետո բնակարաններով փոխհատուցել, սակայն բնակիչների մի մասը գումարային փոխհատուցման կողմնակից էր:
Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Կարապետյանն էլ ասաց, որ բնակիչները դիմումներ ներկայացնեն, թե ով է բնակարանի կողմնակից, ով՝ գումարային փոխհատուցման, որ այդ խնդիրը լուծեն:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր այդ տարածքի բնակիչների հետ եւ խոստացել, որ նրանց բողոքը կփոխանցի Սերժ Սարգսյանին:











