Օրերս Վաշինգթոնում խոսել են աստերոիդի մասին: Տիեզերական սպառնալիքների թեման ծագել է լսումների ընթացքում, որտեղ NASA-ի ղեկավարը ներկայացրել է գործակալության 2014թ. բյուջեն: Այդ մասին նշում է Սյուզան Պրեստոն (Ամերիկայի ձայնի ռուսական ծառայություն», ԱՄՆ):
Օդատիեզերական գործակալության ակնկալվող բյուջեն մնում է անփոփոխ եւ կազմում է 17,7 մլրդ:
NASA-ի ղեկավար Չառլզ Բոլդենը հայտնել է, թե գործակալությունը պատրաստ է կատարել նախագահ Բարաք Օբամայի նախանշած խնդիրը` մինչեւ 2025թ. աստղագնացներ ուղարկել դեպի աստերոդի:
«Օտգվելով առկա առաջընթաց տեխնոլոգիաներից` NASA-ն մշակում է պատմության ընթացքում առաջին առաքելությունը` աստերոիդի նույնականացման, գրավման եւ քարշակման ուղղությամբ»,- ասել է Բոլդենը: նախագծի խնդիրն է` գրավել որեւէ փոքր աստերոիդ եւ անցնակցնել լուսնամերձ ուղեծրով: Կոնգրեսում նաեւ քննարկվելու է Երկրի հետ աստերոիդների հնարավոր բախման սպառնալիքը:




























