Իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը, սակայն առանց ռազմական գործողությունների, ձեռնտու է Հայաստանին: Այդ մասին ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Սարգիս Ասատրյանը:

Նախօրեին Իրանի խորհրդարանի լիագումար նիստում Ուրմիա նահանգից ընտրված պատգամավոր Նադիր Ղազիպուրը հայտարարություն էր արել` Ադրբեջանի կառավարությանը կոչ անելով զերժ մնալ Թեհրանի գործողություններից: Հակառակ դեպքում պատգամավորը սպառնացել էր վերանայել «երկու ամոթալի եւ մեզ պարտադրված պայմանագրերը` Գյուլիստանի եւ Թուրքմենչայի»:

Ըստ փորձագետի, չի կարելի թերագնահատել իրանցի պատգամավորի հայտարարությունը, քանի որ նման պնդումները հաճախ հիմք են դառնում պետությունների կողմից ինչ-ինչ գործողությունների համար: «Իմ կարծիքով, սա սպառնալիք է Իրանի կողմից: Պաշտոնական Բաքուն ստիպված է լինելուզ երծ մնալ հակաիրանական գործողություններից: Իսկ այն, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն արձագանքեց, նշանակում է, որ իրենց իսկապես հուզում է այդ հարցը»: