Hubble տիեզերական հեռադիտակն առաջին անգամ լուսանկարել է ISON ասուպը, որը, հավանաբար, տասնամյակի ամենալուսավոր ասուպն է:

C/2012 S1 (ISON) ասուպը 2012 թվականի սեպտեմբերի 21-ին բացահայտել են ռուս աստղագետ Արտյոմ Նովիչոկն ու նրա բելառուս գործընկեր Վիտալի Նեւսկին, Կիսլավորդսկի տարածաշրջանում գտնվող եւ ISON ցանցի մեջ մտնող աստղադիտարանից: 2013 թվականի նոյեմբերին ասուպն Արեւի մոտով կանցնի 0,012 աստղագիտական միավոր (երկրի ուղեծրի միջին շառավղով) հեռավորության վրա:

Ինչպես բոլոր ասուպները` C/2012 S1-ը (ISON) եւս ջրային սառույցի, սառած գազերի եւ փոշու հատիկների խառնուրդ է: ISON ասուպն անզեն աչքով առայժմ տեսանելի չէ: Այն գտնվում է Յուպիտեր մոլորակի ուղեծրի մոտ: Նկարներում երեւում է, որ նույնիսկ այդ հեռավորության վրա ասուպը շատ ակտիվ է` փոշու շիթ է արտանետում, իսկ նրա փոշե պոչը ձգվում է 92 հազար կիլոմետր: Նախնական գնահատականները ցույց են տվել, որ ISON ասուպի միջուկի չափը 4,8-ից 6,4 կիլոմետր է: