Երկրամերձ ուղեծրում ներկայումս այնքան շատ տիեզերական աղբ է կուտակվել,  որ տիեզերագնացությունը գտնվում է սպառնալիքի տակ:  Մարդկությունը տիեզերքը մեծ աղբավայրի է վերածում ամենաառաջին արհեստական արբանյակը ուղեծիր բաց թողնելուց` 1957թ. սկսած:  

Դեպի տիեզերք ոչ մի թռիչք  առանց հետեւանքի չի մնացել, հաղորդում է  «Glob-News»-ը:Եվրոպական տիեզերական գործակալությունը ներկայումս թռիչքների անվտանգության համար հետեւում է մոտ  8 500 կտորների`  10 սմի-ից ավելի տրամագծով: Ընդհանուր առմամբ երկրամերձ ուղեծրում, գիտնականների գնահատականներով,  կա մոտ 29 հազար ֆրագմենտ` ավելի քան 10 սմ տրամագծով, եւս 750 հազար` 1սմ-ից ավելի տրամագծով եւ 170 մլն ավելի փոքր չափի կտորներ: Բոլորը շարժվում են մեծ արագությամբ` միջինը, 25 հազ. կմ/ժամ: Արբանյակին հասնող մեկ սանտիմետրից միայն մեկ ֆրագմենտն այնքան էներգիա է ստեղծում, որքան անջատվում է  ձեռքի նռնակի պայթյունի դեպքում:Նման խնդրի լուծում կարող է լինել այնպիսի տիեզերական հրթիռների եւ սարքավորումների պատրաստումը, որոնք  վերադառնալիս կարող են այրվել: Նման տեսակետ է հնչել Գերմանիայում կայացած եվրոպական առաջին համաժողովի ժամանակ: