Պալեոնթոլոգները Տանզանիայում ոչ մեծ կաթնասունի մնացորդներ են գտել, որը 25 մլն տարի առաջ բնակվել է Արեւելյան Աֆրիկայում եւ համատեղում է ինչպես փոքր, այնպես էլ մարդանման կապիկների հատկանիշները, ինչն էլ թույլ է տալիս նրան համարել մարդկանց ու կապիկների ընդհանուր նախնի:

Nature-ը գրում է, որ Օհայո նահանգի համալսարանի գիտնական Նենսի Սթիվենսը եւ նրա գործընկերներն Աթենս քաղաքում հայտնաբերել են կապիկների եւ հոմոնոիդների վերջին նախնիներից մեկի մնացորդները, գրում է «Ռոսբալտը»:

Հոդվածի հեղինակները հայտնաբերել են ամենակեր կենդանու պատկանող մի քանի ատամներ, որոնց ուսումնասիրությունից հետո եզրակացրել են, որ դրանք պատկանել են պարզագույն կապկի, որը համատեղել է ինչպես փոքր, այնպես էլ մարդանման կապիկների հատկանիշները:

Պալեոնթոլոգները նոր տեսակն անվանել են Rukwapithecus fleaglei: