NASA-ի Կեպլեր աստղադիտակը կորցրել է կողմնորոշումը տեղանքում` խափանված ուժանակի պատճառով, որի օգնությամբ սարքը շարժվում էր նախանշված ուղով, գրում է New York Times թերթը:
«Աչքերս արցունքով են լցվում, երբ պատկերացնում եմ, թե ինչից է զրկվում մեր քաղաքակրթության այդ աստղադիտակի կորստով»,- ասել է աստղաֆիզիկոս Ջեֆֆ Մարսին:
Կեպլեր աստղադիտակի` շարքից դուրս գալով Ջեֆֆ Մարսիի գլխավորած նախագիծը վտանգի տակ է: Աստղադիտակը գտնվում է Երկրից 40 մլն կմ հեռավորության վրա, եւ այն վերանորոգելը հնարավոր չէ: Աստղադիտակի համակարգիչը բերվել է անվտանգ ռեժիմի, NASA-ին հաջողվել էր մայիսի 15-ին կապ հաստատել աստղադիտակի հետ:




























