Այսօր՝ մայիսի 22-ին, պաշտոնապես բացվում է «Ռոստելեկոմի» առաջին վաճառքի եւ սպասարկման սրահը Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում. Այսուհետ «Ռոստելեկոմի» գերարագ ինտերնետ ու հեռախոսակապի ծառայություններից կարող են օգտվել նաեւ երեւանցիները: Ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք մեծապես կարեւորում են մուտքը մայրաքաղաք Երեւան, քանի որ Էրեբունի համայնքում սպասարկման սրահի գործարկումը առաջին քայլն է եւ շատ շուտով ընկերության ծառայությունները հասանելի կլինեն եւ վաճառքի ու սպասարկման սրահներ կբացվեն քաղաքի գրեթե բոլոր համայնքներում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի խոշորագույն «Ռոստելեկոմը» 22,5 մլն դոլարով ձեռք է բերել Հայաստանում խոշորագույն ինտերնետային GNC-Alfa օպերատոր ընկերության բաժնետոմսերի 75%-ը` հանած մեկ բաժնետոմս: Այս մասին նշվում է ռուսաստանյան ընկերության հաղորդագրության մեջ:



























