Պլանշետային նոր «iPad 5» համակարգիչը կներկայացվի աշնանը: Նոր պլանշետի զանգվածային արտադրությունը նախատեսվում է սկսել արդեն հունիսին, հաղորդում է «DigiTimes»-ը:
«iPad 5»-ը 30% -ով ավելի թեթեւ կլինի նախորդից եւ 500 գրամից պակաս կկշռի: Այն ավելի թեթեւ կդառնա դիսփլեյի ավելի բարակ ապակու եւ ավելի թեթեի մարտկոցի շնորհիվ:
Փոփոխություններ կլինեն նաեւ դիզայնում: Մասնավորապես էկրանի շուրջ շրջանակն ավելի բարակ կդառնա Նոր պլանշետը կունենա սեփական` A7X պրոցեսոր:




























