Լոնդոնում  օրը ցերեկով զինվորին գազանաբար սպանած հանցագործները դիտմամբ մնացել են դեպքի վայրում՝ սպասելով ոստիկանությանը, որպեսզի հարձակվեին իրավապահների վրա: Այս մասին են վկայում ականատեսներից մեկի նկարահանած կադրերը:

Mirror-ի մոտ հայտնված տեսագրությունում 28-ամյա Մայքլ Ադեբոլաջոն վազում է ուղիղ դեպի մեքենան՝ ուշադրությունն իր վրա հրավիրելով, երկրորդ մարդասպանը, (որոշ տվյալներով՝ նա 22-ամյա Մայքլ Օլուվատոբի Ադեբովելն է) նրանից մի քանի մետր հեռվից մոտենում է եւ հանում ատրճանակը:

Ոստիկաններն առաջինը կրակում են Ադեբոլաջոյին, իսկ մեկ ակնթարթ հետո՝ արդեն իրենց վրա զենք ուղղած երկրորդ հանցագործին, գրում է NEWSru.com-ը:

Այժմ երկու ահաբեկիչներն էլ հիվանդանոցում հսկողության տակ են, որտեղ տեղափոխվել էին հրազենային վնասվածքներով:

Հիշեցնենք, որ բրիտանացի զինծառայողը սպանվել էր մայիսի 22-ին՝ Վուլվիչում: Հարձակվողները սպանելիս գոչել էին «Ալլահ աքբար» եւ հայտարարել, որ զինծառայողի մահը մահմեդականների մահվան վրեժն է: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հարձակումն ահաբեկչություն էին որակել:

Անհանգիստ գիշեր Լոնդոնում. զինվորի դաժան սպանությունն ահաբեկչություն են անվանել

Դաժան սպանություն են գործել ծագումով Նիգերիայից երկու անձինք, որոնցից մեկի անունը Մայքլ Ադեբոլաջո է: Երկուսն էլ ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում կալանավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնի է դարձել, որ նրանք ավելի վաղ գտնվել են բրիտանական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում:

Հատուկ ծառայությունները ճանաչում էին լոնդոնյան մարդասպաններին