Հնարավոր է, վերջապես բացահայտվել է պինգվինների չթռչելու ֆենոմենը: Հետազոտողները ենթադրում են, որ պինգվինների թռչելու ունակությունը փոխարինվել է լողալու ունակությամբ: Ըստ գիտնականների` թռչունների չթռչելու վերաբերյալ մի քանի տեսություն կա: Դրանցից մեկի համաձայն` որոշ տեսակներ չթռչող են դարձել իենց միջավայրում գիշատիչների բացակայության պատճառով:
Մյուս վարկածով` պատճառը բիոքիմիական է. նույն թեւը չի կարող եւ լավ թռչել, եւ լավ լողալ, հաղորդում է «Ռոսբալտը»:
Կենսաբանները ուսումնասիրել են պինգվինի «մերձավոր ազգականին»` կայրային: Սրանք նման են պինգվիններին եւ նույնքան լավ էլ լողում են, սակայն կա մեկ տարբերություն` նրանք նաեւ թռչում են: Սրանք միջին օղակ են թռչող եւ լողացող թռչունների միջեւ: Անցյալում, ըստ կենսաբանների, պինգվինը բախվել է էվոլյուցիոն կոմպրոմիսի. կամ նվաճել ալիքները, կամ թռչել:




























