Ղրիմի ափի մոտ ծովի հատակին Երկրորդ աշխարհամարտի ժամանակների նավ են գտել: Դայվերները խորտակված գերմանական նավի վրա բազմաթիվ մարդկանց մնացորդներ են հայտնաբերել:
Նավը գտել են Սեւաստոպոլի նավահանգստից մոտ 6,5 կմ հեռավորության վրա: Ենթադրվում է, որ նավի անվանումը «Տոտիլա» է, որով 1944-ին գերմանական բանակը նահանջի ժամանակ փորձել է տարհանել իր զինվորներին, հաղորդում է NTD-ն:











