Ֆրանսիայում մայիսի 29-ին կայացել է առաջին գեյ-հարսանիքը: Ամուսնացել են 40-ամյա Վինսեն Օտենն ու 29-ամյա պետծառայող Բրունո Բուալոն:
Հարսանիքի ընթացքում քաղաքապետարանի մոտ կարգուկանոնին հետեւել է մոտ 100 ոստիկան: Կառավարությունը նման քայլի է գնացել երկրում շարունակվող բողոքի ցույցեր պատճառով:
Թեեւ անվտանգության միջոցառումներին, անհայտ անձը կարողացել է մտնել քաղաքապետարանի շենք եւ ծուխ արձակող նռնակ պայթեցնել, նրան անմիջապես ձերբակալել են:
Միջադեպի պատճառով Մոնպելյե քաղաքի իշխանությունները դադարեցրել են հարսանիքի ուղիղ հեռարձակումը քաղաքի հսկայական էկրաններով: Քաղաքական գործիչները, որոնք մտադիր էին մասնակցել հարսանքին, անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել են այդ մտքից: Միակ պաշտոնյան, որ մասնակցել է գեյ-հարսանիքին եղել է Մոնպելյեի քաղաքապետ Էլեն Մանդրու-Կոլան, գրում է Life News-ը:
Հարսանիքին ներկա են եղել նորապսակների 200 հարազատներն ու 300 հյուրեր:
Շուտով Ֆրանսիայում տեղի կունենա լեսբուհիների առաջին հարսանիքը, որը նախատեսված է հունիսի 1-ին, կրկին Մոնպելյեում:











