Բրազիլական այծը համացանցի աստղ է դարձել Սան Պաուլուի բնակիչների վրա հարձակվելու համար: Արու այծը պաշտպանում էր իր հետ զբոսնող էգին: 

Կենդանին խիզախորեն հարձակվում է կողքով անցնող քաղաքացիների, անգամ՝ մոտոցիկլետով իրեն շրջանցել փորձող երիտասարդ զույգի վրա: Նրա զոհերից է դառնում նաեւ տարեց մի կին, որին կճղակավորը գետնին է տապալում:

Վտանգավոր դրությունը հարթում է տեղի բնակիչը, որին հաջողվում է կապել կենդանուն, գրում է Life News-ը:

Տեղացի անասնաբույժ Պաուլա Բեատրիշ Մանգինին բացատրել է, որ նման պահվածքը բնորոշ է էգերին պաշտպանող արու այծերի համար եւ կենդանու քնեցման պատճառ չէ, թեեւ քաղաքացիներին վերջինիս հասցրած վնասվածքներին: