Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների հետազոտության ընթացքում հաջողվել է կապ գտնել քնի երկարության եւ ինքնասպանության մասին մտքերի միջեւ: Նրանք եզրակացրել են, որ գիշերային քնի յուրաքանչյուր լրացուցիչ ժամը նպաստում է ինքնասպանության ռիսկի նվազմանը 72 տոկոսով, գրում է բժշկական Medical News պորտալը:
73 կամավորներ բաժանվել են երկու՝ ինքնասպանության բարձր եւ ցածր ռիսկերի խմբերի, հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տարիքը, սեռը, ազգությունը, կրթական մակարդակը: Փորձի ժամանակ պարզվել է, որ քնի լրացուցիչ ժամը դրականորեն է ազդել երկու խմբերի վրա: Քնի պակասը հանգեցնում է դեպրեսիայի, ինքնավստահության նվազման եւ ճիշտ որոշումներ կայացնելու ունակության պակասի: Այսպիսով, մարդկանց մոտ, որոնք խրոնիկ կերպով քիչ են քնում, ինքնասպանության մասին մտքերն ավելի հաճախ են ի հայտ գալիս:




























