Հունական ET3 հեռուստաալիքի լուրերի թողարկման ժամանակ մեծահասակների համար տեսանյութ է ցուցադրվել: Այն պահին, երբ լուրերի թողարկման հաղորդավարը հեռուստադիտողներին պատմում էր երկրի անհանգիստ վիճակի մասին, էկրանին մեծահասակների համար ֆիլմից բաց տեսարան է հայտնվել: Ոչնչի մասին չկասկածող հաղորդավարը շարունակել է կարդալ տեքստը, գրում է The Daily Mail-ը:
Միջադեպի տեսագրությունն անմիջապես դարձել է համացանցի հիթը՝ հավաքելով հազարավոր դիտումներ: Ըստ հույն հեռուստադիտողների՝ լուրերի թողարկման ժամանակ էկրանին են հայտնվել հունական նույն ընկերությանը պատկանող այլ հեռուստաալիքով՝ ET1-ով հեռարձակվող ֆիլմի կադրեր:











