Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի բնակելի շենքում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է երեք մարդ: 

Ըստ ABS-CBN News Channel-ի` արտակարգ պատահարը տեղի է  ունեցել մայիսի 31-ի երեկոյան` Մանիլայի հարավարեւելյան թաղամասերից մեկի բնակելի շենքի  հինգերորդ հարկում: Պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել փլուզում:

Շենքի փլուզված բետոնե զանգվածն ընկել է ընթացող մեքենայի վրա: Զոհվել են մեքենայում գտնվող երեք անձինք, գրում է AP-ը:
Կոտրվել են նաեւ մասամբ փլուզված շենքի դիմաց գտնվող առեւտրի կենտրոնի ապակիները: Քանի որ դեպքի վայրը բավականին բանուկ է եղել, անցորդներն անմիջապես խուճակի  են մատնվել: Փլուզված շենքի բնակիչները տարհանվել են ծխի պատճառով, գրում է NEWSru.com-ը:

Ըստ նախնական տվյալների` պայթյունի պատճառ կարող էր դառնալ գազի արտահոսքը: Ահաբեկչական հարձակման հավանականությունն իշխանությունները բացառել են: