Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի բնակարաններից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել: Տեղի ունեցածի հետեւանքով վիրավորվել է 7 մարդ:
Արտակարգ պատահարի պատճառով Աստախ զբոսայգու բնակելի շենքերից տարհանել են բոլոր բնակիչներին: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ նախնական վարկածով, պայթել է գազի բալոնը:
Ինչպես հայտնում է HTB-ն՝ վկայակոչելով Le Soir-ին, տուժածների թվում կա մեկ կին, որը բռնկվող հրդեհից փրկվելու նպատակով դուրս է նետվել 3-րդ հարկից: Տուժածների մի մասի հետ այդ կնոջը տեղափոխել են «Սուրբ Պետրոս» հիվանդանոց, մյուսներին էլ տարել են «Սուրբ Հովհաննես» հիվանդանոց: Լուրջ այրվածքներով մի տղամարդու էլ տեղափոխել են զինվորական հոսպիտալ:











