Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունում սկանդալ է հասունանում՝ կապված ցանցում հայտնված Բունդեսվերի գաղտնի տեսանյութի հետ, որում երեւում է, թե ինչպես է Աֆղանստանում Գերմանական անօդաչու թռչող սարքը հրաշքով խուսանավում ուղեւորատար օդանավի հետ բախումից, հայտնում է Daily Mail-ը:
Հենց անօդաչու սարքի նկարահանած տեսանյութում երեւում է, որ այն միայն հրաշքով չի բախվում 100 ուղեւոր տեղափոխող օդանավին: Ուղեւորատար օդանավը ժամանակ չի ունեցել ուղղությունը փոխել չպատրաստվող անօդաչու սարքից շրջվելու: Նրանց հեռավորությունն ընդամենը մի քանի մետր է եղել:
Ցանցում հայտնված տեսանյութը ինը տարի առաջվա է, բայց այն հանրության սեփականություն է դարձել միայն այժմ, երբ Բունդեսվերում քննարկում են ռազմական անօդաչու թռչող սարքերի եւ բախումների մասին տեղեկացնող համակարգերով դրանք զինելու բյուջեն:











