Ամերիկացի բանկիր Էնրդյու Բիլը մեկ միլիոն դոլար է խոստացել նրան, ով կապացուցի իր հիպոթեզը: Պարգեւի համար հատկացված գումարներն ի պահ են հանձնվել Ամերիկյան մաթեմատիկական միությանը:

Պարգեւը կստանա այն մաթեմատիկոսը, ով կապացուցի հիպոթեզը կամ հակաօրինակ կներկայացնի: Ապացույցը պետք է հրապարակվի գրախոսվող ամսագրում եւ ընդունվի գիտական հանրության կողմից, հայտնում է Lenta.ru-ն:

Բիլի հիպոթեզը, որ նա առաջ էր քաշել 1993թ., հնչում է հետեւյալ կերպ: Տրված են 6 դրական ամբողջ թվեր`A, B, C, x, y, z с, պայմանով, որ  x, y, z թվերը պետք է մեծ լինեն երկուսից: Հայտնի է, որ էվերը բավարարում են Ax + By = Cz հավասարման պահանջներին: Այդ դեպքում A, B, C թվերն ունեն ընդհանուր բաժանարար:

1997թ. Բիլը Notices of the American Mathematical Society ամսագրում հոդված էր տպագրել եւ 5 հազար դոլար առաջարկել, դրանից հետո պարբերաբար մեծացնելով գումարի թիվը: Առայժմ հաջողվել է պարզել, որ եթե հակաօրինակը կա, թվերից մեկը պետք է մեծ լինի 1000-ից: