Apple ընկերությունը iPhone-ի հին մոդելները լրավճարով նորի հետ փոխանակելու ծրագիր կգործարկի: Bloomberg-ի տվյալով, փոխանակումը կսկսվի արդեն հաջորդ ամիս: Apple-ը ծրագիրը կիրագործի Brightstar դիստիբյուտորական ընկերության հետ համատեղ:
Bloomberg-ը նշում է, որ Apple-ն այդկերպ փորձում է բարձրացնել iPhone 5-ի վաճառքի մակարդակը, քանի որ հին մոդելների տերերը երկու սմարթֆոնների արժեքի տարբերությունը միայն կվճարեն: Դա նաեւ կարող է ընկերության բաժնետոմսերի արժեքի նվազումը կանխելու փորձ լինել, հայտնում է lenta.ru-ն:
Ըստ մասնագետների՝ 2013թ. փոխանակման ծրագրով սմարթֆոն կգնի ամերիկացիների 20%-ը (2011թ. այդ ցուցանիշը 11% էր): Վերջին եռամսյակում Apple-ը 37,4 մլն iPhone է վաճառել: 2012թ. ընթացքում ընդհանուրը վաճառվել է 35,1 մլն սմարթֆոն:
iPhone 5-ը վաճառքի էր հանվել 2012թ. սեպտեմբերին:




























