Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անասնապահության զարգացման ոլորտում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին հունիսի 11-ին հայ լրագրողների հետ հանդիպմանը:

Պատասխանելով Սյունիքի արոտավայրերի հետ կապված աղմկահարույց պատմության մասին հարցին՝ դիվանագետը հիշեցրել է, որ տվյալ հարցում թեռ պայմանագիր կամ որեւէ համաձայնություն չկա:

Ընդհանուր առմամբ, հարցի շուրջ ռեզոնսն ուռճացված է, համոզված է դեսպանը:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանի պատվիրակության՝ Իրան կատարած այցի արդյունքներով Արձանագրություն էր ստորագրվել, որով մտադրություն էր հայտնվել իրանական ոչխարները Սյունիքի արոտավայրերում արածեցնելու:

Դեսպանի խոսքով, Իրանը կարող է համագործակցել հայաստանի հետ ոչ միայն անասնապահության ոլորտում, այլեւ համապատասխան սպանդանոցի շինարարության հարցով: «Հայաստանը մեծ պոտենցիալ ունի այդ ոլորտում: Նա կարող է 5-7 մլն գլուխ ոչխար աճեցնել»,- կարծում է Ռեիսին: Նրա խոսքով, ներկայումս Իրանը ոչխարի միս է ներկրում Բրազիլիայից եւ Ավստրալիայից: