Իսրայելում կին զինծառայողների շուրջ կրկին սկանդալ է ծագել. Համացանցում դարձյալ հայտնվել են զորամասում կիսամերկ աղջիկների լուսանկարներ:
Տեսագրությունում աղջիկները ներքնազգեստով մերկապար են ցուցադրում ինքնաձիգի շուրջ, որն օգտագործվում է որպես ձող: Ինքնաձիգի շուրջը պարում են երեք կին: Պարուհիներից երկուսը պաշտպանիչ գույնի ռազմական կիսաբաց անրավարտիքներով, շապիկով են, մյուսի հագին միայն սթրինգ է եւ կարճ բաճկոնակ: Տեսագրությունում լսվում է, թե ինչպես կանանցից մեկը եբրայերենով ասում է, որ պատրաստվում է տեսագրոթյունը տեղարել Facebook-ում եւ նշել մասնակից ընկերուհիներին, հայտնում է NEWSru.com –ը` վկայակոչելով The Jerusalem Post-ին:
Բրիտանական The Sun-ը ենթադրում է, որ նոր տեսագրությունը կհարուցի բանակի ղեկավարության զայրույթը, որը վերջերս էր նկատողություն արել կին զինծառայողներին, որոնք կիսամերկ լուսանկարներ էին հրապարակել սոցցանցում:
Իսրայելում կին զինվորականներին պատժել են համացանցում հայտնված կիսամերկ լուսանկարների համար
Իսրայելում կին զինվորականներին պատժել են համացանցում հայտնված կիսամերկ լուսանկարների համար











