Նյու Յորքում երկու վարորդներ դաժանաբար իրար են ծեծել: Դեպքը տեղի է ունեցել նեղ փողոցում խցանման պահին: Ականատեսների վկայությամբ, երկու մեքենան էլ գտնվել են խցանման մեջ, եւ նրանցից մեկը ազդանշան է տվել: Դրանից հետո վարորդները դուրս են եկել եւ մենամարտի բռնվել:

Իրար մի լավ «քոթակելուց» հետո նրանք նստել են մեքենաները եւ հեռացել: Տեսագրությունը YouTube-ում տեղադրել է ականատեսներից մեկը, ով այն արել էր հեռախոսով: