Վաշինգտոնի ծայրամասում ամենագնացը հարվածել է Wendy`s ռեստորանին: Բարեբախտաբար,  ոչ ոք լուրջ չի տուժել:  Հարվածից ապակուց պատը կոտրվել է, եւ  մեքենան, ավերելով ճանապարհին ամեն ինչ,  բախվել է վաճառասեղանին:

Տուժել է հինգ մարդ, ռեստորանի երկու աշխատակիցների հիվանդանոց են տեղափոխել կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով, գրում է Reuters-ը: Վարորդին ձերբակալել են, հաղորդում է ՆՏՎ-ն: 

Ամենագնացն այնքան արագ է սլացել, որ այն ոչ միայն ներսում է հայտնվել, այլեւ  ճաշասրահով թռել-հասել մինչեւ գանձարկղ, գրում է rbc-ն՝ վկայակոչելով Associated Press-ին: Ըստ ոչ պաշտոնական տեղեկության՝ միջադեպի պահին վարորդը սթափ վիճակում է եղել:

Ականատեսներն այդ ամենը նկարահանել են տեսախցիկով: