Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակը, հունիսի 16-ին, խլացել է Harley-Davidson մոտոցիկլետների ազդանշաններից: Այդ հայտնի բրենդի մոտոցիկլետների երկրպագուները նշում են համաշխարհային այդ ֆիրմայի 110-ամյակը: Նրանք Վատիկանի հրապարակում միացել են ուխտավորներին, որպեսզի ստանան Ֆրանցիսկոս Պապի օրհնությունը:

Կաշվե հագուստներով բայքերները խառնվել են միանձնուհիների ու այլ ուխտավորների ամբոխին:

Պոնտիֆիկը օրհնել է բայքերներին՝ ուղղակի նրանց չդիմելով: Իտալիայի մայրաքաղաքում այդ օրերին հավաքվել են Harley-Davidson-ի 35 հազար երկրպագուներ:

Եկեղեցական արարողությունից հետո Հռոմի Պապը զրուցել է հրապարակում ներկա հաշմանդամների հետ, որոնցից մեկը եւս Harley Davidson-ի երկրպագու է եղել: