Բրազիլական խոշոր քաղաքներում հունիսի 17-ին բողոքի ցույցեր են անցկացվել. Մոտ 200 հազար մարդ բողոքել են հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացնելու եւ 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարի կազմակերպմանը բյուջետային զգալի միջոցներ հատկացնելու մասին կառավարության  որոշումների դեմ:

Սան Պաուլուում ցույցին մի քանի հազար մարդ է մասնակցել, մարդիկ փողոց են ելել նաեւ այլ քաղաքներում՝ Բրազիլիայում, Ռիո դը Ժանեյրոյում եւ այլն:

Մայրաքաղաքում բողոքողները փորձել են տանիքից սողոսկել Ազգային կոնգրեսի շենք, այրել եւ շրջել են ավտոմեքենաներ, կոտրել խանութների ցուցափեղկերը, հայտնում է «Ռոսիյսկայա գազոտան»:

Ոստիկանները ցուցարարներին հետ են մղում ռետինե փամփուշտներով եւ արցունքաբեր գազով: Տուժածների մասին հակասական տեղեկություններ են ստացվում: