Արեւմտյան երկրները Ռուսաստանին եւ Չինաստանին են ներկայացրել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ նոր նախագիծը՝ հիմնված երեք նախորդ բանաձեւերի վրա:
Փաստաթղթի նպատակը, ըստ Associated Press-ի, Իրանի կառավարության վրա ճնշում գործադրելն է:
Համաձայն նոր նախագծի, պատժամիջոցներն ուղղված են լինելու Իրանի Հեղափոխական գվարդիայի դեմ, նաեւ ընկերությունների եւ կազմակերպությունների, որոնք վերահսկվում են այդ երկրի պետական վերնախավի կողմից: Հարվածի տակ են հայտնվելու բանկային, ապահովագրական ոլորտները, նաեւ նավաշինությունը:
Ավելացել է նաեւ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված ֆիզիկական անձանց թիվը: Փաստաթղթի հեղինակները կոչ են անում այլ երկրներին սառեցնել նրանց հաշիվներն ու արգելել կոնկրետ անձանց մուտքը, հաղորդում է GZT.ru-ն:



























