Մի խումբ բուդդայական ճգնավորներ Թաիլանդում սկանդալի կիզակետում են հայտնվել մի տեսագրության հրապարակումից հետո, որը նկարահանվել է շքեղ մասնավոր օդանավում: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես ճգնավորները, ովքեր պետք է համեստության օրինակ ծառայեն, իրենց չեն զրկում աշխարհիկ արժեքներից, գրում է The Daily Telegraph-ը:

Բուդդիզմի ազգային կառավարման ղեկավարը նշել է, որ ճգնավորները նախազգուշացվել են, որ նման վարքը չի համապատասխանում իրենց կոչմանն ու արատավորում է իրենց «եղբայրներին»:

Նա հայտարարել, որ կրոնի սկզբունքներին համաձայն, ավելի նվիրված հավատացյալներն առհասարակ չպետք է սեփականություն ունենան: Տեսագրությունում երեւում է, թե ինչպես են ճգնավորներն օգտվում աշխարհի կյանքի բազմաթիվ բարիքներից, գրում է Vesti.ru-ն:

Մենաստանում խոստովանել են, որ ճգնավորները իրենց հավատացյալներն են, սակայն հրաժարվել են մեկնաբանել կադրերը: