ՀԴԲ-ն եւ Նյու Յորքի ոստիկանությունը նոր տվյալներ են հրապարակել Թայմզ Սքվերի զորակոչային կայանի մոտ 2008թ. մարտին տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ: Հանցագործներն առայսօր գտնված չեն, նրանք հուսով եեն, որ հսկող տեսախցիկների  արձանագրած կադրերը թույլ կտան գտնել ականատեսների, որոնց օգնությամբ հնարավոր կլինի հանցագործների հետքը գտնել:

Յոթ րոպեանոց տեսագրությունում երեւում է մի մարդ, որը, ըստ ամենայնի, ահաբեկչության կատարողն է եղել: Ընդամենը երեւում է, որ մոխրագույն արտահագուստով, գլխարկը գլխին քաշած անհայտ անձը (տղամարդ կամ կին) հեծանիվով մոտենում է այն վայրին,  որտեղ հետո պայթյուն է որոտում: Կասկածյալը կանգ է առնում զորակոչային կայանի մոտ, իջնում հեծանիվից եւ մի կողմ գնում, այնուհետեւ վերադառնում է եւ հեռանում: 

Դրանից որոշ ժամանակ անց շենքի մոտ պայթյուն է տեղի ունենում:

Դեպքի հետեւանքով տուժածներ չէին եղել: Ոստիկանությունը հետո պարզել էր, որ ինքնաշեն ռումբ է գործարկվել:

Թեեւ ամբողջ տեսագրության մեջ ընդամենը մեկ հոգի է երեւում, ոստիկանությունում կարծում են, որ նա կարող էր համախոհներ ունենալ, գրում է NEWSru.com-ը:

«Մենք օգնություն են խնդրում բնակչությունից՝ մեղավորներին գտնելու հարցով»,- հայտարարել է ՀԴԲ-ի նյույորքյան բաժնի ղեկավար Ջորջ Վենիզելոսը: