Նյու Յորքի շրջաններից մեկում վթարի արդյունքում ութ մարդ է տուժել: Ավտոմեքենան ողջ թափով հարվածել էլ շուրջօրյա գործող խանութի շենքին:
Պատահարը տեղի է ունցել երկու մեքենաների բախման արդյունքում: Հարվածից մեքենաներից մեկը դուրս է եկել մայթ եւ հարվածել շենքին: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, երեքի վիճակը ծանր է գնահատվում, հաղորդում է Life News-ը: Վթարի պատճառները ճշտվում են:











