Ֆրանսիայում ջրհեղեղի սպառնալիքի պատճառով տարհանել են 2 հազար մարդու: Պիրենեյան լեռներում տեղացող ուժեղ անձրեւների եւ թաց ձյան պատճառով գետերը դուրս ենեկել իրենց ափերից: Հաղորդվում է երկու զոհի մասին:
Ջրի տակ է անցել կաթոլիկների զանգվածային ուխտագնացության վայր համարվող Լուրդը: Իշխանությունները ստիպված են եղել աղետի գոտուց դուրս բերել հարյուրավոր հավատացյալների եւ անվտանգության նկատառումներից ելնելով անջատել քաղաքի էլեկտրամատակարարումը:
Բարձր Պիրենեյներ դեպարտամենտում պահպանվում է վտանգի ամենաբարձր՝ «կարմիր», աստիճանը: Բարձր Գարոնա, Լանդներ եւ Ատլանտյան Օիրենեյներ դեպարտամենտներում սպառնալիքի «նարնջագույն» աստիճան է, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Հարեւան Իսպանիայի հյուսիս-արեւելյան շրջաններում ջրի տակ են անցել բնակավայրեր եւ գյուղատնտեսական ցանքատարածություններ: Պատճառը Գարոմա գետն է, որի ջրերը դուրս են եկել ափերից: Փակվել են մի քանի ավտոմայրուղիներ, ավերվել է կամուրջ, առանց էլեկտրականության է մնացել 4 հազար մարդ: Որոշ վայրերից փրկարարները մարդկանց դուրս են բերում ուղղաթիռներով, հաղորդում է НТВ-ն:











