Պերուի կենտրոնական հատվածում ուղեւորատար ավտոբուսը 50 մ բարձրությունից ընկել է կիրճը: Զոհվել է 30 մարդ, 18-ը վիրավորվել են:
Ողբերգությունը տեղի է ունեցել Լիմայից 370 կմ հեռավորության վրա` Սան Ռամոն քաղաքի ծայրամասում: Թունել մտնելուց առաջ ավտոբուսի վարորդը սահմանափակ տեսանելիության գոտում է հայտնվել, որի պատճառով մեքենան դուրս է եկել մայրուղու սահմաններից եւ ընկել գետը: Ըստ նախնական վարկածի` վարորդը, հնարավոր է, ննջել էր, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:
Վեց ուցեւորներ համարվում են անհետ կորած: Որոնումները բարդացնում են եղանակային անբարենպաստ պայմանները:











