Պերուի բնակչուհի Լիսեթ Լուպո Մամանին ամուսնուն բռնեցրել է սիրուհու հետ եւ որոշել ինքնուրույն վրեժ լուծել  երիտասարդ մրցակցուհուց:

Մամանին պատահաբար ամուսնուն՝ Ռենեզո Սաավեդրային տեսել է 25-ամյա Սանդրա Բրունո Մորալեսի հետ գրկախառնված: Վախեցած ամուսինը գերադասել է խույս տալ կնոջ հետ զրույցից եւ փախել է՝ թողնելով, որպեսզի երկու կանայք պարզեն հարաբերությունները:

Հսկող տեսախցիկներն արձանագրել են այն պահը, երբ Լիսեթը գետնին է գլորում Սանդրային, մազերից բռնած քաշ տալիս եւ ցած գլորում վեցմետրանոց բարձրությունից:  Սանդրա Բրունո Մորալեսը լուրջ վնասվածքներ է ստացել:

Life News-ը գրում է,որ դեպքից միայն մի քանի օր անց է Լիսեթ Լուպոն խոստովանել, որ «մի փոքր չափն անցել է»: Ամուսնու սիրու հետ հաշվեհարդար տեսնելուց հետո խաբված կինը լքել է ամուսնուն եւ ամուսնալուծություն պահանջել: