Thomson Reuters վարկանիշային գործակալությունից բացառվել են 66 գիտական ամսագրեր` մեջբերման ինդեքսն անբարեխղճորեն չարաշահելու համար:
Thomson Reuters-ի փորձագետները հայտնաբերել են, որ մի շարք ամսագրեր հոդվածներում մեջբերում են միմյանց, ընդ որում, ոչ այնտեղ, որտեղ հղումներն արդարացված են բովանդակությամբ: Նախորդ տարի այդ պատճառով բացառվել է 51 ամսագիր: Այս տարի վարկանիշից դուրս մնացած 66 ամսագրերից 33-ը նոր են:
Thomson Reuters-ը զբաղվում է գիտամետրիայով` տարբեր երկրներում եւ ամսագրերում գիտական հրապարակումների թվի հաշվարկմամբ: Աշխատանքների նշանակալիությունը որոշելու համար հաշվարկվում է վերլուծվող հրապարակման հղումներրի թիվը, իսկ ամսագրերը գնահատելու համար հաշվարկվոմ են դրանում հրապարակված հոդվածների հղումների միջին քանակը:
Ինչպես գրում է «Լենտա.Ռու-ն», մի շարք ազդեցիկ պարբերականներ եւ գիտնականներ պայքար են սկսել` իմպակտ-գործոնից հրաժարվելու համար:




























