Իսպանացին փորձել է տորեադորի դեր, երբ սովորական աշխատանքային օրվա ընթացքում Մալագայում փողոցն էր անցնում: Փողոցում հանկարծակի ցուլ է հայտնվել: Կենդանին մոտ 2 տարեկան է եղել եւ կշռել գրեթե 200 կիլոգրամ:
Ցուլն իրեն ագրեսիվ է պահել եւ հարձակվել ավտոմեքենաներից մեկի վրա` փորձելով եղջյուրներով ծակել դուռը: Սակայն շուտով նրան նոր նպատակ է գրավել` կարմիր շապիկով տղամարդը, որի ուղղությամբ էլ նա սկսել է սլանալ: Երբ ցուլը մոտեցել է, տղամարդը ճարպկորեն գրկել է նրա պարանոցը եւ ասֆալտին մոտեցրել:
Այդ պահին նրան օգնության են հասել ավտոմեքենաների վարորդները: 4-5 հոգով ցլին զսպել են, մինչեւ գտել են պարան, կապել նրան: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, տուժողներ չկան:
Ինչպես գրում է NEWSru.com-ը, ցուլը ճանապարհին է հայտնվել այն բանից հետո, ինչ փախել է իրեն տեղափոխող բեռնատարից:











