4 միլիարդ տարի առաջ Մարսի մթնոլորտում շատ թթվածին է եղել: Դրանում գիտնականները համոզվել են` վերլուծելով «Սպիրիտ» մարսագնացից ստացված տվյալները:
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, հետազոտության ղեկավար Բեռնար Վուդը բացատրել է, որ ժամանակին Երկրի վրա ընկած մարսյան գիսաստղերի քիմիական կազմն ու Մարսից ստացված ապարները համեմատելով` պարզ է դարձել, որ հայտնաբերված ապարներում ավելի շատ թթվածին կա, քան գիսաստղերի մասնիկներում:
Հայտնաբերված անհամապատասխանության պատճառն այն է, որ գիսաստղերը 180-1400 մլն տարեկան են, իսկ ապարները` գրեթե 4 մլրդ: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Առայժմ առեղծված է մնում, թե ինչպես է մոլորակի վրա թթվածին հայտնվել:




























