Չինաստանում 5 տղամարդիկ փրկել են փոքրիկ աղջկա կյանքը` հասցնելով բռնել նրան, երբ վերջինս ցած է ընկել 4-րդ հարկից:
Միջադեպը տեղի է ունեցել Չժեցյան նահանգի քաղաքներից մեկում: Տղամարդիկ նկատել են պատուհանին նստած երկու փոքրիկ աղջիկների, որոնց մոտ մեծահասակներ չեն եղել:
Հանկարծ երկու աղջիկներից մեկը սայթաքել է եւ 4-րդ հարկից ցած ընկել: Այդ պահին 6 տղամարդիկ միանգամից մոտեցել են շենքի եւ կազմել, այսպես կոչված, «կենդանի բատուտ»: Բարեբախտաբար երեխան ընկել է ուղիղ նրանց ձեռքերին, փոխանցում է Life News-ը:
Անկման պահը ֆիքսած տեսանյութում երեւում է, որ աղջկա կյանքը փրկողներից մեկը ձեռքի լուրջ վնասվածք է ստանում: Նրան հասցրել են մոտական հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:











