Բրազիլիայի Սան Պաուլուում ցուցարարներն արգելափակել են «Գուարուլիոս» միջազգային օդանավակայանի մուտքերը:

Օդանավակայանում խստացվել է հսկողությունը, այն շարունակում է չվերթներ ընդունել եւ ճանապարհելը:

Մեկ շաբաթից ավելի շարունակվող ցույցերը շարունակվում են Բրազիլիայի տասնյակ քաղաքներում: Հունիսի 20-ին ցույցերին մասնակցել է 1,2 միլիոն մարդ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Մարդիկ բողոքում են  կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության, կոռուպցիայի եւ պետբյուջեի բազմամիլիարդանոց միջոցները միջազգային մարզական միջոցառումների` 2016թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ Օլիմպիադայի վրա ծախսելու  դեմ:

Ցույցերն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, երկու մարդ` զոհվել:
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը հեռուստատեսությամբ հայտարարել է  մի շարք կարեւոր սոցիալական ծրագրերի մասին: Նա խոստացել է քաղաքային հասարակական տրանսպորտի բարելավման համազգային ծրագիր մշակել, լիովին փոխհատուցել նավթային պաշարների ծախսման դիմաց կրթության կարիքները եւ արտասահմանից  անվճար առողջապահական համակարգում արտասահմանից պետական աշխատանքի հրավիրել հազարավոր բժիշկների:

Նա հայրենակիցներին կոչ է արել  հյուրընկալ վերաբերմունք ցուցաբերել մարզկների եւ հյուրերի հանդեպ: Միաժամանակ նա զգուշացրել է, որ բռնության եւ վանդալիզմի գործողությունները խստորեն կանխվելու են: