ԱՄՆ-ի Միչիգան նահանգում՝ Օքլենդի միջազգային օդանավակայանում, թեթեւշարժիչային ինքնաթիռ է ընկել։
Չորս մարդ զոհվել է՝ երեք տղամարդ եւ մեկ կին։
Ինքնաթիռում գտնվողներից երեքը տեղում մահացել են, եւս մեկը մահացել է հիվանդանոցում, գրում է lennta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները։
Եղած տվյալներով՝ Cessna 172 ինքնաթիռը օդանավակայանի տարածքից 100 ոտնաչափ (30մ) վեր է բարձրացել, այնուհետեւ օդաչուն ցամաքային ծառայություններից շրջադարձի թույլտվություն է ստացել, ինչից հետո ինքնաթիռն ընկել է։











